Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էրդողանն ու Մերկելը քննարկել են երկկողմ հարաբերությունները և իրավիճակը տարածաշրջանում

Էրդողանն ու Մերկելը քննարկել են երկկողմ հարաբերությունները և իրավիճակը տարածաշրջանում
01.12.2017 | 11:45

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսել են` հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունը:

Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, իրավիճակը տարածաշրջանում, սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերը: Թուրքիայի նախագահը կանցլերին տեղեկացրել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների նոյեմբերի 22-ին Սոչիում հանդիպման արդյունքների մասին: Մերկելը խոստացել է արագացնել Թուրքիայում սիրիացի փախստականների աջակցության համար ԵՄ-ի խոստացած միջոցների տրամադրմանն ուղղված քայլերը:

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ